Եվրոպան պետք է պատրաստվի՝ Կիևը դեռ երկար է փող խնդրելու. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի հայտարարությունը, ըստ որի՝ Կիևին առաջիկա երկու-երեք տարիներին անհրաժեշտ կլինի եվրոպական ֆինանսական աջակցություն՝ ռուսական զինված ուժերի դեմ դիմակայությունը շարունակելու համար։
Պեսկովը ընդգծել է, որ այս իրավիճակում Եվրոպան պետք է պատրաստ լինի ավելացնել իր ֆինանսական պարտավորությունները։
«Եթե եվրոպացիները շարունակեն իրենց ներկայիս քաղաքականությունը Կիևի վարչակարգի նկատմամբ, ապա նրանց ստիպված կլինեն ավելի երկար և ավելի մեծ գումարներ հատկացնել»,-նշել է նա։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ ուկրաինական իշխանությունները դեռ երկար կարող են շարունակել «փող մուրալու» քաղաքականությունը։
«Կիևը կարող է այս պրակտիկան շարունակել ոչ թե մեկ կամ երկու, այլ նույնիսկ երեք տարի և ավելի»,-հավելել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն չեղարկեց որոշ ծրագրերի ֆինանսավորումը՝ այդ թվում՝ Հայաստանում
ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանո...
Եթե ինքը պատերազմով կարողանար ստանալ, պատերազմը վաղուց կաներ. ՔՊ պատգամավոր
1,5 տարի առաջ, երբ Ալիեւը խոսում էր անկլավների մասին, Հայաստանից լուրջ արձագանք չէր արվում, իսկ այսօր արդեն վարչապետ Նիկ...
Ուկրաինային ՆԱՏՕ-ում ընդունելը կնշանակի, որ դաշինքը պատրաստ է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ․ Պուշկով
ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը, օրեր առաջ խոսելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարի մասին, ասել էր, որ...
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալել են ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյային
Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին: Այս մասին գրել էր ArmLur-ը: Նրա ձերբակալման գործընթա...