Եկեղեցու խնդիրները պետք է լուծվեն ներսում, ոչ թե իշխանությունների միջամտությամբ. Գառնիկ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավորը չի ժխտում եկեղեցու ներսում առկա խնդիրները, սակայն դրանք համարում է բացառապես եկեղեցու ներքին գործ:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նշել է, որ չի ժխտում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում խնդիրների առկայությունը, սակայն դրանք պետք է լուծվեն եկեղեցու ներսում՝ առանց պետական միջամտության։
«Չեմ կարող ժխտել, որ կան խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ եթե եկեղեցու ներսում կան որոշ հոգևորականների հետ կապված հարցեր, իշխանությունները պետք է ներգործություն թույլ տան։ Դա եկեղեցու ներքին գործն է»,– ընդգծել է Դանիելյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 10-ին առաջարկել էր ստեղծել համակարգող խորհուրդ, որը պետք է քայլեր ձեռնարկի կաթողիկոսական նոր ընտրությունների կազմակերպման ուղղությամբ։ Ավելի վաղ վարչապետը Ն.Ս.Օ.Տ.Գ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին և մի շարք բարձրաստիճան հոգևորականների մեղադրել էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ հայտարարելով, որ նման պարագայում Գարեգին Բ-ն չի կարող շարունակել կաթողիկոսի պաշտոնում։
Ի պատասխան՝ եկեղեցական շրջանակները վարչապետին մեղադրել էին հակաեկեղեցական արշավ սկսելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են». Օլանդ
Հայաստանից հրաժարվելը դաժան խայտառակություն կլինի Ֆրանսիայի համար, իսկ Եվրոպայի համար՝ խայտառակ ուրացում։ Այս մասին հայտ...
Նիկոլ Փաշինյանը՝ ամենամեծ թերացումներից մեկի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեր ամենամեծ թերացումներից մեկը. մինչև այժմ գործարկված չէ ներդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ՔՊ-ի ֆինանսավորման սահմանաչափի խախտման վերաբերյալ որևէ ապացույց չկա․Սրբուհի Գալյան
Սահմանադրական Դատարանում Սրբուհի Գալյանը հերքեց այն պնդումն, ըստ որի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գերազանցե...
«Դուք մի խնդիր ունեիք լուծելու՝ անձեռնմխելիության մանդատ ունենալ ու չդատվել»․ Անի Սամսոնյան
ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր «Հայաստան» դաշինքի հետընտրական ժողովում Ռոբերտ Քո...