ԵՄ պատգամավորի զգուշացումը․ մարդիկ Հայաստանում դատվել են կարծիքի համար, զգույշ եղեք
Երևանում անցկացվող Եվրանեսթի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորը հայտարարել է, որ Հայաստանը որպես ԵՄ թեկնածու երկիր պետք է նախ լուծի ներքին խնդիրները։
Նրա խոսքով՝ խնդիրը միայն Թուրքիայի հետ փակ սահմանը չէ, այլ այն, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի ներսում՝ առօրյա կյանքում։
«Եթե մարդուն դատում են կաշառք ընդունելու համար՝ դա մի բան է, բայց եթե նա դատվում է իր կարծիքի համար, օրինակ՝ սոցիալական ցանցերում գրառման պատճառով, դա մտահոգիչ է։ Զգույշ եղեք։ Մենք գիտենք, թե ինչ է լինում, երբ սկսում եք հետապնդել մարդկանց՝ իրենց կարծիքը արտահայտելու համար»,- նշել է պատգամավորը։
Նաչո Սանչես Ամորը նաև ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու խոսքի ազատությունը պետք է դառնան Հայաստանի եվրոպական ճանապարհի անբաժան մասը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին վախենում է խաղաղությունից՝ այդքան մարդկանց սպանությունների պատճառով․ Դուբինսկի
Վլադիմիր Զելենսկին աջակցում է, որպեսզի Ուկրաինայում խաղաղություն չլինի և դա այն սպառնալիքի պատճառով, որը հանգեցրել է երկ...
Օլաֆ Շոլցը Թրամփի և Պուտինի խոսակցության մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ճիշտ է համարում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը...
Վաշինգտոնի նպատակը` Իրանում քաղաքական համակարգի «մաքրումն» է. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է Իրանում ամբողջական փոփոխություն երկրի ղեկավարության մա...
Համահայկական հիմնադրամին ամենաշատ գումար փոխանցողների ցանկը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորա...