Ալեքսանդր Կոչուբաևի կինը ծանր վիճակում է․ պաշտպանն դիմել է գլխավոր դատախազին
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով վերացնել Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված կալանքի միջոցը։
Ալեքսանյանը նշել է, որ Կոչուբաևի վերաբերյալ քրեական գործը դեռևս չի փոխանցվել դատարան, և խնդրել է դատախազին օգտվել իր բացառիկ լիազորությունից՝ փոխելով խափանման միջոցը։
Նամակում փաստաբանը ընդգծել է, որ Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է երեխայի ծնվելուց հետո։ Նա հավելել է, որ բժշկական տեղեկանքն անհրաժեշտության դեպքում կարող է անմիջապես ներկայացվել դատախազությանը, սակայն տվյալները չեն հրապարակվում՝ բժշկական գաղտնիք լինելու պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Դոնեցկի ղեկավարը հերքել է պայթյունի մասին լուրերը
Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը Դոնեցկում իրավիճակը վերահսկելի է անվանել։ Հաղորդու...
Պուշկինի դպրոցի ծնողներն արդեն ԿԳՄՍ-ի շենքի մոտ են․ նրանց պահանջը մեկն է
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն արդեն ԿԳՄՍ-ի շենքի բակում են։ Նրանց պահանջը մեկն է դպրոցի տնօրենի պաշտոնում...
Ընդդիմությունը հրատապ նիստ անելու նախաձեռնությամբ է հանդես եկել․ Փաշինյանը ԱԺ կհրավիրվի. «Հրապարակ»
«Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նոյեմբերի 16-ին հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդ...
Ջեյ Դի Վենսի այցը Պակիստան չեղարկվել է․ Սպիտակ տուն
Սպիտակ տունը պաշտոնապես հաստատել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Պակիստան նախատեսված այցի չեղարկումը։ Ակնկալվում էր, որ ն...