Իշխանություն–եկեղեցի հարաբերությունների հանգուցալուծումը տեսնում եմ իշխանության խոնարհության միջոցով. Հայկ Մամիջանյան
ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշել է, որ հավատքի թեման չի ցանկանում քաղաքականացնել, սակայն կարծում է՝ իշխանությունը պետք է խոնարհությամբ մոտենա եկեղեցուն:
Հայկ Մամիջանյանը, պատասխանելով լրագրողի հարցին իշխանություն–եկեղեցի հարաբերությունների հնարավոր հանգուցալուծման մասին, հայտարարել է, որ խնդիրը պետք է լուծվի իշխանության խոնարհության միջոցով։
«Լինելով Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ՝ շատ չեմ սիրում քաղաքական գործընթացներում հավատքի հետ կապված քննարկումները, բայց ինձ ստիպում են դա անել։ Ինչպես եմ պատկերացնում հանգուցալուծումը՝ իշխանության խոնարհությամբ։ Եկեղեցու հետ այլ շփում, քան խոնարհությունը, մի քիչ լավ չեմ պատկերացնում»,– նշել է պատգամավորը։
Մամիջանյանի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ ակտիվորեն քննարկվում են պետություն–եկեղեցի հարաբերությունների թեմաներն ու դրանց շուրջ տարբեր քաղաքական և հասարակական գնահատականները։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները հրաժարվել են մեկնել Շուշի
Ադրբեջանի կառավարության հրավերով երեկ` հուլիսի 10–ին, Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում բացակայում էին եր...
Պետական պարտքը կնվազի. ֆինանսների նախարար
Ազգային ժողովում բյուջեի նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց բյուջետային հատկացումների մեծ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամաչում էլ ես ասես, որ դու պետական պաշտոնյա ես․ Ալեն Սիմոնյան
ID-ների տրամադրման դադար չի եղել: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությա...
Սի Ցզինպինը հանդիպել է Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
Չինաստանը պատրաստ է Բելառուսի հետ համատեղ պաշտպանել միջազգային արդարությունը։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անե...