Ղրիմից հայտնում են՝ Ուկրաինայի ժողովրդի համար սա սահմռկեցուցիչ իրավիճակ է
Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ մոտ ժամանակներս տեղի կունենա ՈՒկրաինայի փլուզումը:
«Մոտ ժամանակներս մենք կդիտարկենք նախկին Ուկրաինայի տարածքային փլուզումը, փաստացի այն արդեն տեղի է ունեցել»,- ասել է նա:
Կոնստանտինովի կարծիքով՝ ժամանակակից Ուկրաինայի դեգրադացիայի մակարդակն արդեն ակնհայտ է։ Նա նշել է, որ դա տեսնում են ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևմուտքում։ Ընդ որում, Ղրիմի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ մրցակցին թերագնահատել չի կարելի։
«Շատ բան է վկայում այն մասին, որ նրանք իրենց հնարավորությունների սահմանում են։ Տարաձայնությունները, որոնք սկսվել են Կիևի վարչակարգի վերնախավում, բացահայտում են նրանց դրության անելանելիությունը»,- կարծում է Կոնստանտինովը։
Նա տխուր է համարել Ուկրաինայի ապագան առանց Ռուսաստանի։ Կոնստանտինովը կարծում է, որ երկիրը կվերածվի ոչ թե եվրոպական համայնքի մի մասի, այլ «ինչ-որ սև խոռոչի, որտեղ կզարգանան ավազակապետությունը, թմրանյութերի վաճառքը և այլ անբարոյական, հանցավոր բաներ»:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ արդեն հիմա Ուկրաինան իր արևմտյան տերերից ոչ մեկին պետք չէ։
«Ժողովրդի համար սա սահմռկեցուցիչ իրավիճակ է, ճահիճ, կյանքի անհեռանկար իրավիճակ»,- հավելեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինացիներին մահացու վտանգ է սպառնում․ Զելենսկայա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ուկրաինացիներին մահացու...
Պուտինի ռազմավարությունը ցույց է տալիս իր արդյունավետությունը
Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմավարությունն ապացուցում է իր արդյունավետությունը։...
Զելենսկին նշել է՝ որն է Ուկրաինայի գլխավոր խնդիրներից մեկը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշում է, որ այս ձմռան համար պաշտպանության ուժերի հիմնական խնդիրներից մեկը թույլ չտ...
Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ-Հասիկա նահանգի Աշ-Շադդադի քաղաքի նավթահանքերի ամերիկյան բազան հրթիռակոծության է ենթա...