ԶՊՄԿ սպանված պահնորդի որդին՝ հորը սպանած ադրբեջանցուն հայ գերիների վերադարձի դիմաց ազատ արձակելու մասին

Իմացա, որ հորս սպանող ադրբեջանցուն ու իր հետ Հայաստան հասած ադրբեջանցի զինծառայողին ուղարկում են Ադրբեջան 32 հայ գերու դիմաց, բայց այնպես չէ, որ այս որոշում ինձ համար ընդունելի է։ Այսինքն, եթե այդ դեպքը չլիներ, ադրբեջանցին չմտներ Հայաստան, հորս չսպաներ, 32 գերիներին չէին վերադարձնելո՞ւ։ Այս մասին ասյօր MediaHub-ի հետ զրույցում ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի որդին՝ Ժորժ Մելիքսեթյանը:


«Սա ինձ համար ընդունելի չէ, չնայած, որ կանխատեսում էինք, մտքի հետ ո՞նց հաշտվենք։ Եթե չգային, մարդ չսպանեին, պատահական չբռնվեին, մեր բոլոր տղաները պիտի այնտեղ մնային, մինչև սպասեինք մի թուրք կար, մարդ սպաներ, դրանից հետո փոխանակում կատարվի, լոգիկան չեմ հասկանում։ Ամենավատն էն ա, որ ոչինչ փոխել չենք կարող, որ մեր կառավարությունը մեր կողմը չի բռնել, այլ թուրքի կողմից է։ Եթե ադրբեջանցին կարողանում է Արցախում ապրոցին, որը ոչինչ չի արել, ոչ մի ռազմական գործողության չի մասնակցել, բռնել, տանել, դատել որպես տեռորիստ, իսկ մեր կողմը այնպես չի կարողանում անել, որ մարդ սպանողն իր պատիժը ստանա, այսպես պետք է լինի»,-լրատվամիջոցի հետ զրույցում ասել է նա։


Ժորժ Մելիքսեթյանը նշել է, որ իրեն շատ հետաքրքիր է՝ ադրբեջանցիներն արդեն Բաքվո՞ւմ են, թե՞ դեռ չեն ուղարկել։


Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին երկու ադրբեջանցի զինծառայողներ հատել էին Հայաստանի պետական սահմանը: Նրանցից մեկը՝ Ագշին Գաբիլի Բաբիրովը, հայտնաբերվել էր Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում, որը նշել էր, թե ընկերոջ հետ փախել են իրենց ծառայակիցներից։ Երկրորդ ադրբեջանցին՝ Հուսեյն Ահլիմանի Ախունդովն ավելի ուշ հայտնաբերվեց. 3 օր անց Սյունիքի մարզի Աճանան գյուղում գյուղացիները տարօրինակ մեկին էին նկատել, մոտեցել, պարզել, որ ադրբեջանցի է: Ախունդովին գտնելուց հետո առաջ բերվեց մի վարկած, թե ինքն է սպանել ԶՊՄԿ-ի պահնորդին, քանի որ Հայրապետի հեռախոսը վերջինիս մոտ է եղել։ Երկու օր առաջ էլ Ժորժ Մելիքսեթյանը հայտնել է, որ իր պահանջը դատարանը բավարարել է, այսինքն հորը սպանած Ախունդովը ցմահ է դատապարվել, բայց սա իր համար տարօրինակ էր, որովհետև որոշումը ժամանակից շուտ էր կայացվել։ 


Հավելենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գերովածված 32 հայի է վերդարձնելու Հայաստանին 2 ադրբեջանցու դիմաց։ 

Քաղաքականություն