Սալվադորի քաղաքացիությունը սկսել են վաճառել բիթքոյնով
Սալվադորի Հանրապետության կառավարությունը և մի ընկերություն գործարկել են համատեղ ծրագիր, որի շրջանակներում մարդիկ կարող են ստանալ Սալվադորի Հանրապետության քաղաքացիություն՝ 1 միլիոն դոլար բիթքոյնով (Bitcoin)։
Ծրագրի պայմաններով, ամեն տարի հազար մարդ կարող է մասնակցել Սալվադորի այսպես կոչված «ոսկե» վիզայի ստացմանը, որի սեփականատերերը կարող են հետագայում դիմել երկրի քաղաքացիություն ստանալու համար։
Այս ծրագրից պետությունը նախատեսում է տարեկան մինչև 1 մլրդ դոլար եկամուտ ստանալ և ամբողջ գումարը ուղղել տնտեսական և մշակութային զարգացմանը, ինչպես նաև սոցիալական ծրագրերին՝ երկրում կենսամակարդակի բարձրացմանը։
Նշենք, որ Սալվադորը փոքր երկիր է Կենտրոնական Ամերիկայում, որը հայտնի է Խաղաղ օվկիանոսի լողափերով, սերֆինգի վայրերով և լեռնաշղթաներով:
Նմանատիպ հոդվածներ
Ժամերի կամ օրերի հարց է․ Խանդանյանը՝ գերիների վերադարձի մասին
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը երկկողմ գործընթացի շրջանակներում է եղել։ Այս մասին պարզաբանել է ...
Նիկոլ Փաշինյանը խոսել է «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի մասին
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձավ Հայաստանի հեռահաղորդակցությա...
Երևանի փողոցներից մեկում կտեղադրվի նոր տեսախցիկ. ՃՈ
Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոն...
Վճարել` չծառայելու համար. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխություն...