Ռիսկ կա, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները թունելներով կփախնեն Եգիպտոս
Իսրայելի զինված ուժերը խոստովանում են, որ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդները կարող են ստորգետնյա թունելներով լքել Գազայի հատվածը և թաքնվել Եգիպտոսում։ Այս մասին ճեպազրույցում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի ռեզերվում գտնվող խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը:
«Այդ վախը կա: Դա մի բան է, որը հետախուզությունն իրականում դիտարկում է», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իսրայելական ուժերը վախենում են, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունն արդեն լքել է Գազայի հատվածը:
«Մենք գիտենք, որ պատերազմից առաջ՝ հոկտեմբերի 7-ից առաջ, ՀԱՄԱՍ-ն ուներ Գազայի տակ գտնվող թունելների լայն ցանց, նրանք փորձեր էին անում թունելներ կառուցել դեպի Իսրայել, ինչպես նաև թունելների լայն ցանց՝ Գազայի հատվածի Ռաֆահի և եգիպտական կողմի միջև», - ավելացրել է Կոնրիկոսը:
Խոսնակը նաև ընդգծել է․ «Ես թարմ տեղեկատվություն չունեմ այս թունելների վիճակի մասին, բայց ենթադրությունս այն է, որ դրանցից գոնե մի քանիսը դեռ շահագործվում են, և հետևաբար, այդ ռիսկը կա»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը մտադիր է հեղեղել ՀԱՄԱՍ-ի թունելները։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքի ուղղությամբ․ զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայվ...
Ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել. ԶԼՄ
Հայկական լրատվամիջոցների թելեգրամ ալիքները հայտնում են, որ ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել։«Ազատության» տե...
Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին․ Յան Նոլտեն
Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը: Այս մասին «Իզվեստիա»–ին հայտ...
Ղազախստանի ՊՆ-ն՝ Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Ղազախստանի ՊՆ-ն հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամ...