Իսրայելն ազատ է արձակել 30 պաղեստինցի բանտարկյալի ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 10 պատանդի ազատ արձակման դիմաց. Կատարի ԱԳՆ
Իսրայելական կողմը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ Գազայի հատվածում մարդասիրական զինադադարի շուրջ ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում երեքշաբթի՝ նոյեմբերի 28-ին ազատ է արձակել 30 պաղեստինցի բանտարկյալի։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։
«Մարդասիրական զինադադարի համաձայնագրի հինգերորդ օրը ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակներում այսօր 30 պաղեստինցի խաղաղ բնակիչ ազատ կարձակվի Գազայում պահվող 10 իսրայելցի պատանդի ազատ արձակման դիմաց»,- գրել է ալ-Անսարին:
Ինչպես նշել է գերատեսչության ներկայացուցիչը, ազատ արձակված պաղեստինցիների թվում են 15 կին և 15 երեխա ու դեռահաս։
Նմանատիպ հոդվածներ
Հրադադար՝ առանց հրադադարի․ ՀԱՄԱՍ-ը գնդակոծել է Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերը
Առնվազն երեք պայթուցիկ սարքեր են գործի դրվել երկու տարբեր վայրերում՝ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Իսրայելի պաշտպանու...
«Պատերազմը կարող է ավարտվել վաղը». ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը հայտարարել է, որ պատերազմը Գազայում կարող է անհապաղ ավարտվել՝ պայմ...
Գազայի բնակիչները վերադառնում են իրենց տները՝ չնայած զանգվածային ավերածություններին
Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի բնակիչները վերադառնում են իրենց տները՝ չնայած զանգվածային ավերածություններին և կյանքի հ...
Նեթանյահուն նշել է, որ անկախ ամեն ինչից Իսրայելը մինչև վերջ գնալու է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում նե...