Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է «Շիֆա» հիվանդանոցի մոտ ընթացող մարտերի մասին տեղեկությունները
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, գնդապետ Փիթեր Լերները BBC-ի եթերում հաստատել է, որ իսրայելական բանակի ստորաբաժանումները գտնվում են «Շիֆա» հիվանդանոցի տարածքում։
«ՀԱՄԱՍ-ը որոշել է իր ահաբեկչական ուժերի ռազմավարական դիրքերը տեղակայել հիվանդանոցների տակ և շրջակայքում: Մենք փորձում ենք խրախուսել հիվանդանոցներում թաքնված մարդկանց տարհանումը»,– ասել է նա։
Գնդապետ Լերները հավելել է, որ, ըստ ՑԱԽԱԼ–ի, ՀԱՄԱՍ-ի հիմնական ուժերն ու հրամանատարական կենտրոնները գտնվում են Գազա քաղաքում։
Պաղեստինյան աղբյուրները պնդում են, որ Գազայում հիվանդանոցային տարածքներն արդեն կրակի տակ հայտնվել են։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՄԱՍ–ը և «Հեզբոլլահը» Լիբանանից 1 ժամում ավելի քան 30 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
ՀԱՄԱՍ խմբավորումը երկուշաբթի հայտարարել է, որ Լիբանանից 16 հրթիռ է արձակել Հայֆայի, Նահարիայի և իսրայելական այլ քաղաքներ...
Պենտագոնը խոստացել է օգնություն տրամադրել Հայաստանին բանակի բարեփոխման հարցում. ԳՇ պետի այցը՝ Շտուտգարտ
Շտուտգարտում նոյեմբերի 1-ից 3-ը բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի և ԱՄՆ Եվրոպական հրամանա...
ԱՄՆ-ին չի հաջողվել փորձարկել Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
ԱՄՆ զինվորականները Խաղաղ օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ պայթեցրել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ փո...
Ամերիկյան նոր ռազմավարական B-21 ռմբակոծիչը առաջին թռիչքն է կատարել
Ամերիկյան նոր ռազմավարական B-21 ռմբակոծիչը կատարել է իր առաջին թռիչքը, հաղորդում է Reuters-ը։ Ռմբակոծիչը Կալիֆոռնիայի No...