«Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ Արա Զոհրաբյանը՝ Թալինի հոգևորականի տան մասին
«Պատգամավոր Արփինե Դավոյանը բացահայտ ՍՏՈՒՄ Է»,- նշված է փաստաբան Արա Զոհրաբյանի հայտարարության մեջ՝ անդրադռանալով քիչ առաջ ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի ելույթին։
Զոհրաբյանը գրել է. «Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արփինե Դավոյանը հետևյալ խոսքերն է արտաբերել՝ «Կամ հենց այս պահին, նկատի ունեմ, երեկ այսօր, այս քանի օրը ի՞նչ է տեղի ունենում։ Թալինի եկեղեցու հոգևոր հորը՝ տեր Թադեին տնից հանում են: 4 երեխաների հորը: Կտրիճ Ներսիսյանի անունով գրանցված տնից։ .... Տո՛ւնը, տո՛ւնը, որտեղ բնակվումա Տեր Թադեն, գրանցված է Ներսիսյան Կտրիճ անուն ազգանունով մարդու վրա, ոչ թե Գարեգին Բ-ի։ Ոչ թե կաթողիկոսի, Կտրիճ Ներսիսյան անուն ազգանունով մարդու վրա:»:
Պատգամավոր Արփինե Դավոյանը բացահայտ ՍՏՈՒՄ Է:
Նախ, ինչպես բացատրես օրենսդիր իշխանության ներկայացուցչին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի աշխարհիկ ՝ Հայաստանի Հանրապետության անձնագրով անունը «Գարեգին Բ» է: Պատգամավորը, վարչապետը և մյուս իշխանավորները բացահայտ արհամարհում են ինչպես հոգևոր կարգը, այնպես էլ՝ սեփական երկրի օրենքներն ու պետության կողմից ճանաչված ու գրանցված անունը:
Երկրորդ, ՀՀ, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Մյասնիկյան փողոցի 3-րդ շենքի թիվ 5 բնակարանը, որտեղ ապօրինաբար բնակվում է Արամայիս Թախմազյանը, դեռևս 2012 թվականից սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ոչ թե՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին կամ որևէ այլ ֆիզիկական անձին:
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 26.08.2026թ. վճռել է սեփականատեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը բավարարել և Արամայիս Դավթի Թախմազյանին ու Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանին վտարել նշված բնակարանից:
Այդ բնակարանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տրամադրելու է բնակության կարիք ունեցող հոգևորականի ընտանիքի:
Պարզ է, որ բացահայտ ստի և երկրի օրենքները չհարգելու համար Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը ներողություն չի խնդրի ու կշարունակեն հերթական ստերով երկիրը տանել անդունդ»։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Արտակարգ դրություն՝ ԱՄՆ-ում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու և էլեկտրաէներգետիկ համակարգում...
Կառավարությունը գումար հատկացրեց «Հյուսիս-հարավի» աշխատանքներին
Հայաստանի կառավարությունը պետական բյուջեում 1 միլիարդ 174 միլիոն դրամի ներքին վերաբաշխում իրականացնելու որոշում կայացրեց...
Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա
Հայաստանի Հանրապետությունը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա (նստավայրը` Լեհաստանի Հանրապետություն, ք. Վարշավա): Համապա...