Գարեգին Բ-ն նոր հեղափոխության է պատրաստվում․ Փաշինյան
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անվանել Կտրիճ Ներսիսյան, պատրաստվում է նոր հեղափոխության։ Այս մասին Փաշինյանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Կտրիճ Ներսիսյանը պատվիրակություններ է ուղարկել տարբեր գյուղեր ու բնակավայրեր՝ նոր հեղափոխություն մեկնարկելու։ Բագրատի հեղափոխությունից պրծանք, հիմա էլ Կտրիճի հեղափոխություն»,- հայտարարել է Փաշինյանը։
AuroraNews-ը փորձել է կապ հաստատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ՝ պարզելու՝ արդյոք Կաթողիկոսի կողմից տարբեր գյուղեր և բնակավայրեր պատվիրակություններ են ուղարկվում, և եթե այո՝ ինչ նպատակով։ Մեկնաբանություն ստանալու դեպքում այն կհրապարակենք։
Հիշեցնենք՝ Փաշինյանի հիշատակած «Բագրատի հեղափոխությունը» վերաբերում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որը 2024 թվականին մեկնարկել էր Տավուշից և հասել Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Փաշինյանը նույն ճեպազրույցի ընթացքում խոսել է նաև հնարավոր հեղափոխության մասին՝ այս անգամ անդրադառնալով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին և Սամվել Կարապետյանին։
«Ես ասել եմ՝ Հայաստանի քաղաքացիները կարող են հեղափոխություն անել։ Հանուն Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի ազնիվ վաստակի՝ թող գան, մեզ հանեն ու բերեն իրենց սիրելի ու ազնվագույն Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Սերժ Սարգսյանին»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...
Դոլարը կրկին էժանացել է․ որքան են այսօր դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
գոստոսի 25-ին Հայաստանում ԱՄՆ դոլարի, եվրոյի, ռուսական ռուբլու և բրիտանական ֆունտի փոխարժեքները նվազել են։ Այս մասին տեղ...
ԱԺ-ում քննարկում են Հայ առաքելական եկեղեցու հարցը, իսկ Եհովայի վկաները համաժողով են անցկացնում Մարզահամերգային համալիրում․ Aysor.am
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը վարձակալել են Եհովայի վկաները՝ այնտեղ իրենց տարածաշրջան...