Քաղաքականություն

Հայաստանում շարունակվում է բացասական միտումը, որի մասին Պուտինը խոսել էր Փաշինյանի հետ․ Զախարովա

Հայաստանում շարունակվում է բացասական միտումը, որի մասին Պուտինը խոսել էր Փաշինյանի հետ․ Զախարովա
Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին և իրավապահ մարմինների գործունեությանը, սակայն չի կարող անտարբեր մնալ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ…

Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին և իրավապահ մարմինների գործունեությանը, սակայն չի կարող անտարբեր մնալ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Նրա խոսքով՝ Հայաստանում շարունակվում է այն «բացասական միտումը», որի վրա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել էր ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։


Զախարովան պնդել է, որ խոսքը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման և ամրապնդման օգտին հանդես եկող քաղաքական ուժերի ու գործիչների նկատմամբ «ճնշումների էսկալացիայի» մասին է։


ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի իրավապահների գործողությունները կարող են քաղաքականացված բնույթ ունենալ։ Նրա խոսքով՝ դրանք հակասում են պաշտոնական Երևանի հայտարարություններին, թե Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելուն ուղղված քայլեր չի ձեռնարկում։


Զախարովան հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին հանդես եկող քաղաքական ուժերը, համայնքային ղեկավարները, հասարակական գործիչներն ու ակտիվիստները կկարողանան ազատ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին։


Նա քննադատել է նաև Հայաստանի իշխանությունների «նոր ընկերներին»՝ պնդելով, որ նրանք անտեսում են այդ գործընթացները և Հայաստանը փորձում են օգտագործել Ռուսաստանի հետ դիմակայության շրջանակում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250