Ռազմական

Ռուսաստանը գիշերը հարվածել է Ուկրաինայի մի շարք շրջանների․ կա զոհ և վիրավորներ

Ռուսաստանը գիշերը հարվածել է Ուկրաինայի մի շարք շրջանների․ կա զոհ և վիրավորներ
Ռուսական բանակը օգոստոսի 27-ի գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք շրջանների, այդ թվում՝ Կիևին, Զապորոժիեին, Կրիվոյ Ռոգին, Խարկովին, ինչպես նաև Սումիի և Պոլտավայի մարզերին։ Տեղական…

Ռուսական բանակը օգոստոսի 27-ի գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք շրջանների, այդ թվում՝ Կիևին, Զապորոժիեին, Կրիվոյ Ռոգին, Խարկովին, ինչպես նաև Սումիի և Պոլտավայի մարզերին։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ։


Սումիի մարզի Ռոմնի համայնքում բնակելի տան ուղղությամբ հարվածի հետևանքով զոհվել է 66-ամյա կին։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ շրջանի ուղղությամբ նախնական տվյալներով արձակվել է ինը անօդաչու։ Դրանց մի մասը ոչնչացվել է, սակայն գրանցվել են հարվածներ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Չորս մարդ դիմել է բժշկական օգնության։


Զապորոժիեում հարվածի հետևանքով վիրավորվել է երեք մարդ՝ երկու տղամարդ և մեկ կին։ Վնասվել են ավտոմեքենա և մի քանի շինություններ, հրդեհ է բռնկվել։


Կրիվոյ Ռոգում հրթիռային հարվածի թիրախ է դարձել արդյունաբերական ձեռնարկություն։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ երկու մարդ վիրավորվել է, նրանց վիճակը ծանր չէ։


Կիևում հրթիռների կամ անօդաչուների բեկորների անկում է գրանցվել երկու վայրում՝ Պոդոլսկի շրջանում բնակելի շենքի բակում և Շևչենկովսկի շրջանում՝ ուսումնական հաստատության տարածքում։ Մինչ այդ քաղաքում օդային տագնապ էր հայտարարվել բալիստիկ հրթիռի և ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով։


Խարկովում անօդաչուն հարվածել է բնակելի շենքի չորրորդ հարկի պատշգամբին։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ 30-ամյա տղամարդու մոտ սուր սթրեսային արձագանք է արձանագրվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250