ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Երևանի կենտրոնում․ վարորդների միջև միջադեպն ավարտվել է ձերբակալություններով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Երևանի Երվանդ Քոչարի փողոցում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Ըստ ոստիկանության՝
«Մերսեդեսի» վարորդը, ձայնային ազդանշան տալու չնչին առիթով, խախտելով երթևեկության կանոնները՝ վազանց է կատարել ու մեքենայով փակել «Կիա» մակնիշի մի մեքենայի ճանապարհը։ Այնուհետև, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ «Մերսեդեսի» վարորդն ու նրա ուղևորը բռնություն գործադրելով մեքենայից դուրս են բերել «Կիայի» վարորդին, հնչեցրել հայհոյանքներ, հասցրել հարվածներ։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական ոստիկանների միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են Ավանի Թեմրուչի փողոցի բնակիչ «Մերսեդեսի» 30-ամյա վարորդն ու Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ 25-ամյա ուղևորը, ձերբակալվել ու տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ «Մերսեդեսը» տեղափոխվել է նույն բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...
Գարեգին Բ-ն նոր հեղափոխության է պատրաստվում․ Փաշինյան
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անվանել Կտրիճ Ներսիսյան, պատրաստվում է...
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
Դոլարը կրկին էժանացել է․ որքան են այսօր դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
գոստոսի 25-ին Հայաստանում ԱՄՆ դոլարի, եվրոյի, ռուսական ռուբլու և բրիտանական ֆունտի փոխարժեքները նվազել են։ Այս մասին տեղ...