Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները․ Պեսկով
Ռուսաստանը շարունակում է պատրաստակամություն հայտնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք շարունակում ենք բաց լինել խաղաղ բանակցությունների շարունակման համար»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ Կիևը ցանկանում է փորձել վերակենդանացնել հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ևս հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների՝ որպես հիմք դիտարկելով 2022 թվականին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները։
2025 թվականին Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում անցկացրել են ուղիղ բանակցությունների երեք փուլ։ Դրանց արդյունքում կողմերը գերիների փոխանակումներ են իրականացրել և միմյանց փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծեր։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Արտակարգ դրություն՝ ԱՄՆ-ում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու և էլեկտրաէներգետիկ համակարգում...
Կառավարությունը գումար հատկացրեց «Հյուսիս-հարավի» աշխատանքներին
Հայաստանի կառավարությունը պետական բյուջեում 1 միլիարդ 174 միլիոն դրամի ներքին վերաբաշխում իրականացնելու որոշում կայացրեց...
Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա
Հայաստանի Հանրապետությունը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա (նստավայրը` Լեհաստանի Հանրապետություն, ք. Վարշավա): Համապա...