ՏԻՄ ընտրական հանձնաժողովների պաշտոնները բաշխվել են ԱԺ խմբակցությունների միջև
Այսօրվա նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի սեպտեմբերի 27-ի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։
ԿԸՀ հաղորդմամբ, «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 8-ական,
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք` 4-ական,
«Հայաստան» կուսակցությունների դաշինք ` 2-ական։
ԿԸՀ որոշման համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ են ներկայացվում 2026 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 2-ը` մինչև ժամը 18։00-ն:
ԿԸՀ նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդներին 2026 թվականի սեպտեմբերի 27-ի և հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Արտակարգ դրություն՝ ԱՄՆ-ում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու և էլեկտրաէներգետիկ համակարգում...
Կառավարությունը գումար հատկացրեց «Հյուսիս-հարավի» աշխատանքներին
Հայաստանի կառավարությունը պետական բյուջեում 1 միլիարդ 174 միլիոն դրամի ներքին վերաբաշխում իրականացնելու որոշում կայացրեց...
Քոչարյանը, Ծառուկյանն ու Սարգսյանը պետք է ստուգեն՝ թոշակը նստե՞լ է․ Փաշինյան
Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե...