Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում

ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում
Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բյուջեում Հայաստանի ներդրումը կազմում է հինգ անդամ երկրների ընդհանուր մուտքերի ընդամենը 1%-ը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ…

Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բյուջեում Հայաստանի ներդրումը կազմում է հինգ անդամ երկրների ընդհանուր մուտքերի ընդամենը 1%-ը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։


Նրա խոսքով՝ անդամ պետությունների հատկացրած այդ միջոցներով ապահովվում է ԵԱՏՄ մարմինների գործունեությունը։


Աղասանդյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստման հարցում խորհրդակցություններ չի անցկացնում ԵԱՏՄ իր գործընկերների հետ։


Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մոտ ապագայում կարող է սկսել Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտի նախապատրաստումը։ Նրա խոսքով՝ հետագայում նախատեսվում է հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու և ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով։


Ռուսական կողմն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ ԵՄ և ԵԱՏՄ կարգավորումների միջև կան անհամատեղելիություններ և զգուշացրել Հայաստանի տնտեսության համար հնարավոր հետևանքների մասին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250