Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ դատարանի սահմանած երկամսյա կալանքը կրելու համար։
Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ նախկին նախագահի առողջական վիճակը շարունակում է խնդրահարույց մնալ։
«Ես բժիշկ չեմ, բայց որքանով քննարկել եմ մասնագետների հետ և ուսումնասիրել մասնագիտական գրականությունը, իրավիճակը խնդրահարույց է։ Շուրջ երկու շաբաթ առաջ ստենտավորված պացիենտին, ելնելով նաև այն ախտանիշներից, որոնք ուներ պարոն Քոչարյանը, խորհուրդ է տրվում առնվազն ևս 2 շաբաթ գտնվել վերահսկողության տակ»,- ասել է Օրբելյանը։
Նրա խոսքով՝ պարտադիր չէ, որ Քոչարյանը գտնվի հենց հիվանդանոցում, սակայն անհրաժեշտ են այնպիսի պայմաններ, որ առողջական վիճակի սրման դեպքում հնարավոր լինի շատ արագ տեղափոխել բուժհաստատություն։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանք։
Դատական նիստի մեկնարկից շուրջ 7 ժամ անց Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ նիստը շարունակվել էր առանց նրա։
Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...
Դոլարը կրկին էժանացել է․ որքան են այսօր դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
գոստոսի 25-ին Հայաստանում ԱՄՆ դոլարի, եվրոյի, ռուսական ռուբլու և բրիտանական ֆունտի փոխարժեքները նվազել են։ Այս մասին տեղ...
ԱԺ-ում քննարկում են Հայ առաքելական եկեղեցու հարցը, իսկ Եհովայի վկաները համաժողով են անցկացնում Մարզահամերգային համալիրում․ Aysor.am
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը վարձակալել են Եհովայի վկաները՝ այնտեղ իրենց տարածաշրջան...