ՔՊ-ն երկրորդ անգամ չընտրեց «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը չի ընտրվել ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Քվեարկությանը մասնակցած 102 պատգամավորներից 38-ը կողմ է քվեարկել Յոլյանի թեկնածությանը, 63-ը՝ դեմ։
ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկել Իրինա Յոլյանի թեկնածությանը։
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ՔՊ-ն չի ընտրում «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածուին այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Ավելի վաղ իշխող խմբակցությունը դեմ էր քվեարկել նաև Դավիթ Ղազինյանի թեկնածությանը։
Քվեարկությունից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ խմբակցությունն այլ թեկնածու չի առաջադրի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...
Դոլարը կրկին էժանացել է․ որքան են այսօր դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
գոստոսի 25-ին Հայաստանում ԱՄՆ դոլարի, եվրոյի, ռուսական ռուբլու և բրիտանական ֆունտի փոխարժեքները նվազել են։ Այս մասին տեղ...
ԱԺ-ում քննարկում են Հայ առաքելական եկեղեցու հարցը, իսկ Եհովայի վկաները համաժողով են անցկացնում Մարզահամերգային համալիրում․ Aysor.am
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը վարձակալել են Եհովայի վկաները՝ այնտեղ իրենց տարածաշրջան...