«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալների ծեծի մասին լուրեր էին տարածվել․ ՔԿԾ-ն պարզաբանում է
Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպի մասին։ Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել՝ հայտնելով, որ որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել։
ՔԿԾ-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները խցերից մեկում խուզարկություն իրականացնելիս դատապարտյալներից մեկի մոտ կասկածելի փաթեթ են նկատել։
Խուզարկությունը խոչընդոտելու նպատակով խցում պահվող դատապարտյալները ֆիզիկական դիմադրություն են ցուցաբերել։ Նրանցից մեկը հարվածել է ծառայողի դեմքին և կասկածելի փաթեթը նետել սանհանգույցի կոյուղատարի մեջ։
ՔԿԾ-ից նշում են, որ անհնազանդության և ծառայողի նկատմամբ բռնության պայմաններում դատապարտյալների նկատմամբ օրենքով սահմանված կարգով ֆիզիկական ուժ է կիրառվել։ Միաժամանակ ծառայությունից հերքում են դատապարտյալներին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունները։
Դատապարտյալներից մեկը ոտքի շրջանում ցավերի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ սալջարդ է արձանագրվել։ Նույն օրը նա վերադարձվել է ՔԿՀ։ Մյուս ազատազրկվածների մոտ մարմնական վնասվածքներ չեն արձանագրվել։
Խուզարկության ընթացքում խցի թաքստոցներից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող հեղուկ զանգվածով սրվակներ, 5 բջջային հեռախոս, 9 բաժանորդային քարտ, լիցքավորման 3 սարք և դեղահաբեր, այդ թվում՝ անհայտ ծագման։
Դեպքի և քրեակատարողական ծառայողի նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը կփոխվի․ ռեզիդենտության ցենզը պարտադիր կլինի
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը քննարկում է անցկացրել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունո...
ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայողին կախված են գտել․ Ժողովուրդ
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն այսօր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։ Ըստ...
Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, մահը ծառայության հետ կապ չունի․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը արձագանքել է պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝ ընդ...
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՊՆ-ն հաստատեց
Սիսիանում 37-ամյա զինծառայող է մահացել․ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Aurora News-ին։ Aurora News-ի հետ զրույցում ՀՀ պաշտպա...