Ռուսական զորքերը բոլոր ուղղություններով շարունակում են առաջխաղացումը․ Գերասիմով
Ռուսական զորքերի հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով շարունակվում են՝ առանց տեմպերի նվազման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը՝ «Հարավ» զորախմբի ստուգայցի ժամանակ։
Գերասիմովի պնդմամբ՝ ռուսական ստորաբաժանումները որոշ հատվածներում հաղթահարել են Սլավյանսկ-Կրամատորսկ ամրացված շրջանի պաշտպանության առաջին գիծը։ Մարտեր են ընթանում մի շարք բնակավայրերում, իսկ Ալեքսեևո-Դրուժկովկայի մոտ կեսը, ըստ նրա, գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։
Նա հայտարարել է, որ ռուսական ստորաբաժանումներին մոտ չորս կիլոմետր է բաժանում Սլավյանսկի արևելյան ծայրամասերից։ Մարտեր են ընթանում նաև Կրամատորսկից արևելք՝ քաղաքի օդանավակայանի շրջանում։
Գերասիմովի խոսքով՝ ռուսական ուժերը Դրուժկովկային մոտեցել են մոտ 1,5 կմ հեռավորության վրա, իսկ վերջին երկու ամսում այդ ուղղությամբ իրենց վերահսկողության տակ է անցել ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք։
ՌԴ ԳՇ պետը նաև պնդել է, որ Կիևը Զապորոժիեի մարզում ուկրաինական ուժերի հաջող առաջխաղացման վերաբերյալ «ոչ հավաստի տեղեկություններ» է տարածում՝ փորձելով արևմտյան երկրներին համոզել իր զինված ուժերի արդյունավետության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել Բելառուսում
Ռուսաստանն ու Ուկրաինան Բելառուսի տարածքում գերիների փոխանակում են իրականացրել «10-ը՝ 10-ի դիմաց» ձևաչափով։ Գերությունից...
Մոտ 35 ԱԹՍ է խոցվել Ռոստովի մարզում, ևս 7-ը՝ Մոսկվայի ուղղությամբ
Օգոստոսի 21-ի գիշերը Ռոստովի մարզում հակաօդային պաշտպանության միջոցներով ոչնչացվել է մոտ 35 ուկրաինական անօդաչու թռչող ս...
Ռուս ռազմագերիները փախել են՝ սպանելով ուկրաինացի զինծառայողի
Երկու ռուս զինծառայող, որոնք գերության մեջ էին Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Խարկովի մարզում, փախել են ռազմագերի...
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոդյանսկոյե բնակավայրը․ ՌԴ ՊՆ
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոդյանսկոյե բնակավայրը։ Այս մասին ամենօ...