Քաղաքականություն

Պատկերացեք «Արտաքին գործերի» և կակոյ նի բուձ «առևտրի» նախարարություն. Մամիկոն Ասլանյան

Պատկերացեք «Արտաքին գործերի» և կակոյ նի բուձ «առևտրի» նախարարություն. Մամիկոն Ասլանյան
«ԱԳՆ-ին հիմա կցել առևտուրը՝ թեկուզ միջազգային, կարծես թե գործառույթների մասով ավելանում են, բայց անվանման մեջ մեր ԱԳՆ տաօրինակորեն կապվում են ինչ-որ ասոցիացվի առևտրի հետ»,-արդարադատության նախարար…

«ԱԳՆ-ին հիմա կցել առևտուրը՝ թեկուզ միջազգային, կարծես թե գործառույթների մասով ավելանում են, բայց անվանման մեջ մեր ԱԳՆ տաօրինակորեն կապվում են ինչ-որ ասոցիացվի առևտրի հետ»,-արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցրեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը՝ շեշտելով որ բոլոր երկրներում ԱԳ նախարարությունները տիտղոսակիր նախարարությունների շարքում են ՊՆ-ների հետ։


 Նա նկատեց, որ առևտուրև և ԱԳՆ-ն իրար հետ համահունչ չեն։


Սրբուհի Գալյանը նշեց, որ  իր ելույթում նշել է, որ ինքնանպատակ չէ անվանման փոփոխությունը։


«Դրանք արտացոլում են մեր քաղաքականությունը և առաջնահերթությունները։ Մեր նպատակը տնտեսության զարգացումն է, որը անհնար է առանց միջազգային առևտրի խթանման և հետևաբար դիվանագիտական կորպուսի գործունեությունը պետք է միտված լինի նաև միջազգային առևտրի խթանմանը, որը կբերի մեր տնտեսության աճին, այսինքը միտքը՝ տնտեսության զարգացումն է, դրա իրականացման եղանակը՝ միջազգային առևտրի զարգացումը»,- ասաց նախարարը։


Գալյանը հավելեց, թե դժվար է պատկերացնում, թե այդ գործառույթն ԱԳՆ-ից ավելի լավ որ կառույցը կարող է իրականացնել։


 «Նախորդ ժամանակահատվածում մեր դիվանագիտական կորպուսը գործել է կոնֆլիկտի հաղթահարման տրամաբանության շրջանակներում, հիմա մենք կոնֆլիկտի տրամաբանությունից դուրս ենք, որովհետև հաստատվել է խաղաղություն, և դա է, որ մեզ հնարավորություն է տալիս մտածել մեր երկրի կայուն զարգացման մասին և մեր տնտեսական աճն անխուսափելիորեն պետք է կապվի արտաքին առևտրի զարգացման հետ»-ասաց Գալյանը։


 Մամիկոն Ասլանյանը նշեց, որ նույն տրամաբանությամբ դեսպանատներում կան ռազմական կցորդներ, հետևաբար Պաշտպանության նախարարությունը պետք է կցեն ԱԳՆ-ին՝ նկատելով որ այդ բլոկով փոխվարչապետ կա և տնտեսական բլոկի նախարարություն, հետևաբար աշխատանքի ներդաշնակեցմամբ կարելի է լուծել արտաքին առևտրի հարցը։


«Զուտ հնչողության առումով պատկերացեք «Արտաքին գործերի» և «կակոյ նի բուձ» առևտրի նախարարություն»,-ասաց Ասլանյանը։


 Գալյանն ասաց, թե համաձայն չէ. որ այդ անունը տալուվ կարելի նսեմացեն  նախարարությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250