ՀԱՄԱՍ–ը և «Հեզբոլլահը» Լիբանանից 1 ժամում ավելի քան 30 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
ՀԱՄԱՍ խմբավորումը երկուշաբթի հայտարարել է, որ Լիբանանից 16 հրթիռ է արձակել Հայֆայի, Նահարիայի և իսրայելական այլ քաղաքների ուղղությամբ, գրում է The Times of Israel-ը։
Միաժամանակ հրթիռների արձակման մասին հայտարարել է նաեւ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը։ Ընդհանուր առմամբ, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի (IDF), մեկ ժամում ավելի քան 30 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։
Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին ակտիվացրել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը և հրետանային կրակ բացել հրթիռների արձակման վայրերի ուղղությամբ։
Հրատարակության տվյալներով՝ մի քանի հեռահար հրթիռներ ընկել են ծովը, իսկ բնակիչները պայթյուններ են լսել։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում տեղակայված ՀԱՄԱՍ արմատական խմբավորումը հարձակվել է Իսրայելի վրա։ Այս հարձակման զոհ է դարձել ավելի քան 1,4 հազար մարդ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը ռազմական գործողություն է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Պենտագոնը խոստացել է օգնություն տրամադրել Հայաստանին բանակի բարեփոխման հարցում. ԳՇ պետի այցը՝ Շտուտգարտ
Շտուտգարտում նոյեմբերի 1-ից 3-ը բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի և ԱՄՆ Եվրոպական հրամանա...
ԱՄՆ-ին չի հաջողվել փորձարկել Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
ԱՄՆ զինվորականները Խաղաղ օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ պայթեցրել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ փո...
Գազայում տեղի ունեցողը ցամաքային գործողության պաշտոնական մեկնարկը չէ․ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ
Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնումը ցամաքային գործողության պաշտոնական մեկնարկը չէ: Այս մասին հայտարա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Արցախը՝ Ադրբեջանի տնտեսական շրջան, Ստեփանակերտը՝ Խանքենդի. ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագիրը
ՌԴ ՊՆ–ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում Ար...