Մերժել Անկախության հռչակագիրը՝ նշանակում է մերժել ՀՀ անկախությունը․ Շարմազանով
«Անկախության հռչակագրի պաշտպանությունը պետք է լինի բոլոր պեականամետ ու ազգային ուժերի առաջնային խնդիրը»,- նշել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա գրել է. «1990 -ի օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության հռչակումը հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից է։ Անկախության հռչակագիրն այսօր վտանգված է։ Ռեժիմը բացահայտ խոսում է այն նոր սահմանադրության նախագծից դուրս թողնելու մասին։
Նրանք ՀՀ Անկախության հռչակագիրը համարում են «կոնֆլիկտածին»՝ ջուր լցնելով ադրբեջանական հակահայկական քարոզչության ջրաղացին։ ՀՀ Անկախության հռչակագիրը Հայաստանի ինքնիշխան ու անկախ լինելու մասին է։ Այն Հայաստանի քաղաքացիների ու հայ ժողովրդի կողմից սեփական ճակատագիրը որոշելու մասին է։ Այն մեր պատմական հավաքական հիշողություն ունենալու ու ազգային արժեքներին սատար կանգնելու մասին է։ Անկախության հռչակագիրը ժողովրդավարական պետություն կառուցելու մասին է:
Ինչպես տեսնում ենք, այս արժեքների հետ գործող ռեժիմը կապերը վաղուց խզել է ու հենց այդ պատճառով էլ մերժում է ՀՀ Անկախության հռչակագիրը։ Իսկ մերժել Անկախության հռչակագիրը կնշանակի մերժել ՀՀ անկախությունն ու Հայաստանում հաստատել ադրբեջանական խոսույթով առաջնորդվող ռեժիմ։
Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, իսկ մյուս կողմում ՝ Հայաստանի ադրբեջանացման հեռանկարը»,- գրել է Շարմազանովը։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Արտակարգ դրություն՝ ԱՄՆ-ում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու և էլեկտրաէներգետիկ համակարգում...
Կառավարությունը գումար հատկացրեց «Հյուսիս-հարավի» աշխատանքներին
Հայաստանի կառավարությունը պետական բյուջեում 1 միլիարդ 174 միլիոն դրամի ներքին վերաբաշխում իրականացնելու որոշում կայացրեց...
Քոչարյանը, Ծառուկյանն ու Սարգսյանը պետք է ստուգեն՝ թոշակը նստե՞լ է․ Փաշինյան
Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե...