Քաղաքականություն

Կբողոքարկվի Քոչարյանի կալանքի որոշումը․ Օրբելյան

Կբողոքարկվի Քոչարյանի կալանքի որոշումը․ Օրբելյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել նրա կալանքի վերաբերյալ որոշումը՝ այն ստանալուց հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Արամ…

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել նրա կալանքի վերաբերյալ որոշումը՝ այն ստանալուց հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը։


Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը դեռ չի ստացել որոշման ամբողջական բովանդակությունը և այն ստանալուց հետո կգնահատի հետագա իրավական քայլերը։


«Ակնհայտ է, որ որոշումը խնդրահարույց է»,- ասել է Օրբելյանը՝ նշելով, որ նախատեսվում են բողոքարկում և դրանից բխող այլ միջնորդություններ։


Փաստաբանի խոսքով՝ Քոչարյանին վերագրվող գործողությունները վերաբերում են ավելի քան 15 տարի առաջ կառավարության որոշումները նախագահի կողմից վավերացնելուն։ Նա ընդգծել է, որ մինչև 2005 թվականը դա Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգ էր․ կառավարության որոշումները ստորագրում էր վարչապետը, իսկ նախագահը՝ վավերացնում։


Օրբելյանը նաև պնդել է, որ մեղադրանքում նկարագրված են այլ անձանց բազմաթիվ գործողություններ, մինչդեռ, իր գնահատմամբ, պարզ չէ, թե դրանք ինչ առնչություն ունեն Քոչարյանի պատասխանատվության հետ։


Փաստաբանը հայտնել է նաև, որ խորհրդակցելու է բժիշկների հետ՝ Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան բժշկական փաստաթղթերը գնահատելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250