Իսրայելի ցամաքային հարձակումը Գազայում կարող է ամիսներ տևել. Իսրայելի ՊՆ նախարար
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելի առաջիկա ցամաքային հարձակումը Գազայի հատվածում կարող է տևել մի քանի ամիս, բայց դա կլինի ամենավերջինը, եթե Իսրայելին հաջողվի ոչնչացնել ՀԱՄԱՍ խմբավորումը, հայտնում է Times of Israel-ը։
«Սա պետք է լինի վերջին մանևրը Գազայում այն պարզ պատճառով, որ դրանից հետո ՀԱՄԱՍ չի լինի։ Դա կտևի մեկ ամիս, երկու ամիս, երեք, բայց ի վերջո ՀԱՄԱՍ չի լինի»,- ասել է Գալանտը Թել Ավիվում Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարական կենտրոնում:
«Նախքան թշնամին կհանդիպի զրահատանկային և հետևակային ուժերին, նա կհանդիպի ռազմաօդային ուժերի ռումբերին»,- հայտարարել է նա։
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ դուք գիտեք, թե ինչպես դա անել մահաբեր, ճշգրիտ և շատ բարձր որակով, ինչպես ապացուցվել է մինչ այժմ»,- հավելել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել. ՊՆ
Հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյա...
ՌԴ ՊՆ նոր հայտարարությունը
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը։ 2023թ.սեպտեմբերի 19-ից ի վ...
Գազայի հատվածում առկա ճգնաժամը կարող է հանգեցնել տարածաշրջանում լայնածավալ պատերազմի․ Թուրքիայի ԱԳ նախարար
Գազայի հատվածում առկա ներկայիս ճգնաժամը կարող է հանգեցնել տարածաշրջանում էլ ավելի մեծ պատերազմի, եթե այն չլուծվի։Այս մաս...
Ռուսաստանը վերսկսում է հարձակումները Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա
Ռուս զինվորականները գնդակոծել են Ուկրաինայի DTEK ընկերության ՋԷԿ-ը։ Միջադեպի հետևանքով տեխնիկա է վնասվել, սակայն զոհեր և...