Ռազմական

Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ մարտական գործողությունների սկզբից զոհվել է 22 լրագրող

Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ մարտական գործողությունների սկզբից զոհվել է 22 լրագրող
Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին մարտական գործողությունների սկսվելու պահից զոհվել է առնվազն 22 լրագրող, տեղեկացրել է AFP-ն։ Նրանցից 18-ը պաղեստինցիներ են…

Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին մարտական գործողությունների սկսվելու պահից զոհվել է առնվազն 22 լրագրող, տեղեկացրել է AFP-ն։

 

Նրանցից 18-ը պաղեստինցիներ են, երեքը՝ իսրայելցի, մեկը՝ լիբանանցի, նշվել է կոմիտեի հայտարարությունում։ Նրանցից 15-ը զոհվել է իսրայելական ավիահարվածներից, երկուսը՝ ՀԱՄԱՍ-ի գրոհներից Իսրայելի հարավում։ Ութ լրագրող վիրավորվել է, երեք հոգի համարվում է անհետ կորած կամ կալանավորված, ավելացրել է կոմիտեն։

 

«CPJ-ը ընդգծում է, որ լրագրողները քաղաքացիական անձինք են, որոնք կարեւոր աշխատանք են կատարում ճգնաժամի ժամանակ, եւ նրանք չպետք է դառնան թշնամական կողմերի թիրախ»,- նշվել է կազմակերպության հայտարարությունում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250