Զորավարժությունները պատրվակ են Նախիջևանում և Արցախում տեղակայել թուրքական ծանր զինտեխնիկա. թյուրքագետ
Հոկտեմբերի 23-25-ին Ադրբեջանում տեղի կունենան թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Այս մասին տելեգրամում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.
«Չնայած համատեղ երկկողմ ու բազմակողմ զորավարժությունների թվի շեշտակի աճն ինքնին շատ խոսուն փաստ է, սակայն այս զորավարժությունների պարագայում էական է տեղանքը, որտեղ ընթանալու են զորավարժությունները՝ Նախիջևան և Արցախի օկուպացված շրջաններ (այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանների երկայնքով)։
Էական է նաև այն, որ թեև ֆորմալ զորավարժությունը նվիրված է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին, սակայն զորավարժությունները Ադրբեջանի տարածքում, ինչի համար Ադրբեջան են բերվել նաև թուրքական F16-եր և ուղղաթիռներ։
Պետք չի բացառել, որ սա Սյունիքի և Վայոց Ձորի վրա թուրք-ադրբեջանական համատեղ հարձակման նախապատրաստության հերթական փուլն է և զորավարժությունները պարզապես պատրվակ են Նախիջևանում և օկուպացված Արցախում տեղակայել թուրքական ծանր զինտեխնիկա և ավիացիա»,-գրել է թյուրքագետը:
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելի բանակի ստորաբաժանումներն ընդլայնել են ցամաքային գործողությունները». Հագարի
Իսրայելի ռազմական ստորաբաժանումները շարունակում են ընդլայնել ցամաքային գործողությունները Գազայի հատվածում: Այս մասին ճեպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարվածներ՝ իսրայելական Աշկելոնին. մի շարք պայթյուններ են որոտացել
ՀԱՄԱՍ-ը հարձակվել է իսրայելական Աշկելոն քաղաքի վրա: Նշվում է, որ տասնյակ հրթիռներից մի քանիսը հասել են քաղաք, հարվածները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազայից Եգիպտոս անցակետը բաց է մարդասիրական օգնության համար
Եգիպտոս-Գազա հատվածում գտնվող «Ռաֆահ» անցակետը բացվել է մարդասիրական օգնության համար: Այս մասին հայտնում է TACC-ը:Գազայի...
Հայտնի է Գազայի հատվածում ուղղափառ եկեղեցու վրա ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը
Գազայի հատվածում՝ ուղղափառ եկեղեցու համալիրի վրա, իսրայելական ավիահարվածի հետևանքով 17 մարդ է զոհվել, հայտարարել է Պաղես...