Գազայում հիվանդանոցի վրա հարված է հասցվել Պաղեստինի տարածքից. AP
Հրթիռը, որը խոցել է Գազայի հատվածի Ալ-Ահլի հիվանդանոցը, ամենայն հավանականությամբ, արձակվել է Պաղեստինից, այն սխալմամբ ընկել է հիվանդանոցի վրա, նշվում է Associated Press-ի կայքում հրապարակված հետաքննության մեջ:
Գործակալությունը նշում է, որ լրագրողները վերլուծել են ավելի քան մեկ տասնյակ տեսանյութեր լուրերից, անվտանգության տեսախցիկներից և սոցիալական ցանցերից, ինչպես նաև համեմատել են տեսարանը արբանյակային պատկերների և մինչև աշնանը արված լուսանկարների հետ:
Այստեղից AP-ն նախնական եզրակացություն է արել, որ հրթիռն արձակվել է պաղեստինյան տարածքից։ Հավանաբար այն օդում պայթել է կամ սխալմամբ փոխել է թռիչքի ուղղությունը և ընկել հիվանդանոցի վրա։
Հոկտեմբերի 17-ին հարված է հասցվել Գազայի հատվածի Ալ-Ահլի հիվանդանոցին, որտեղ ապաստանած են եղել քաղաքացիական անձինք։ Իսրայելը հիվանդանոցի վրա հարձակման մեջ մեղադրել է «Իսլամական ջիհադ» խմբավորմանը։ Իր հերթին ՀԱՄԱՍ-ը մեղադրում է Իսրայելին հիվանդանոցի վրա հրթիռային հարձակման համար։