ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցների» ծրագրերը Կրեմլում վերլուծում են. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հետևում և վերլուծում է ԱՄՆ-ից հնչող հայտարարությունները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ։
«Կտեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ» նախատեսող օրինագծի ընդունման հավանականությունը բարձր է։
Խոսելով ռուս-ամերիկյան փոխգործակցության մասին՝ Պեսկովը նշել է, որ Միացյալ Նահանգներն այժմ զբաղված է այլ հարցերով։ Նրա խոսքով՝ Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակը հեռու է կայուն լինելուց և կրկին մտել է վատթարացման փուլ, ինչը չի կարող համաշխարհային մտահոգություն չառաջացնել։ Այդ պատճառով, ըստ Պեսկովի, ամերիկյան կողմն այժմ ավելի քիչ հնարավորություններ ունի զբաղվելու ուկրաինական հակամարտության կարգավորմամբ։
Հուլիսի 13-ին CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը պատրաստ է աջակցել սենատոր Լինդսի Գրեհեմի նախաձեռնությանը, որը նախատեսում է նոր սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։
Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը հայտարարել է, որ Սպիտակ տունը սերտորեն համագործակցում է օրենսդիրների հետ այս հարցում և հույս ունի շուտով արդյունքի հասնել։
Գրեհեմի առաջարկած օրինագիծը նախատեսում է մինչև 500 տոկոս մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, օրինագծի ընդունումը չի նշանակում պատժամիջոցների ավտոմատ կիրառում․ այն ԱՄՆ նախագահին հնարավորություն է տալիս սեփական հայեցողությամբ որոշել՝ սահմանել սահմանափակումներ, թե ոչ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...