Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է Ուկրաինա այցի գլխավոր նպատակը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Ուկրաինա կատարած այցելության հիմնական նպատակն է համարել պատերազմի դադարեցման հնարավոր տարբերակների որոնումը։
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, արտգործնախարարը նշել է, որ պաշտոնական Անկարան հակամարտության հենց սկզբից ուշադրությունը կենտրոնացրել է դիվանագիտական կարգավորման վրա։ Նա մտադիր է ուկրաինական կողմի հետ քննարկել խաղաղության հաստատմանն ուղղված հնարավոր քայլերը, ինչպես նաև ներկայացնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ սեփական գնահատականները։
Ֆիդանը նաև մատնանշել է, որ Թուրքիան նախկինում Ստամբուլում նախաձեռնել էր ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացումը, աջակցել հացահատիկի համաձայնագրի իրագործմանը, գերիների փոխանակման գործընթացին և Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովմանը։ Նախարարը հավելել է, որ նախքան Կիև ժամանելը այցելել է Մոսկվա և Փարիզ, որտեղ ուկրաինական հիմնախնդիրը եղել է քննարկումների առանցքային թեմաներից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...