ԱՄՆ-ը նոր ռազմական հարվածներ է սկսել Իրանի դեմ
Միացյալ Նահանգները նոր հարվածներ է նախաձեռնել Իրանի դեմ, ինչի մասին տեղեկացնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը X-ի իր պաշտոնական էջում։
«Հարվածները նախատեսված են հետագայում նվազեցնելու այն ռազմական կարողությունները, որոնք իրանական ուժերն օգտագործել են Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության վրա հարձակվելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի դեմ լայնածավալ հարվածները՝ մեղադրելով նրան ձեռք բերված համաձայնությունների պայմանների խախտման համար՝ կապված Հորմուզի նեղուցին վերաբերող կետի հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հուլիսի 13-ին հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը, իսկ դրա չկատարման ամբողջ պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը:
Կողմերի միջև ինտենսիվ հարվածներ են ընթանում արդեն չորս օր շարունակ։ ԱՄՆ-ն թիրախավորում է Իրանում տարբեր օբյեկտներ, Թեհրանն էլ հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրներում ամերիկյան թիրախների։
Նմանատիպ հոդվածներ
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Իրանը սպառնում է դադարեցնել Մերձավոր Արևելքի էներգակիրների արտահանումը
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է ԱՄՆ կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով դադարեցնել էներգակի...
Պուտինը բացատրել է՝ ինչ հիմքով են հնարավոր բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հիմնվել...
Ռուսաստանը նախազգուշացնում է միջուկային տեղակայման հետևանքների մասին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ժնևում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսա...