ԱՄՆ-ն կենտրոնացած է Պարսից ծոցի վրա, ոչ թե Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացի. Պեսկով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկայում ԱՄՆ-ն կենտրոնացած է Պարսից ծոցում սրվող իրավիճակի վրա, ոչ թե Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացի։ Այս մասին նա ասել է՝ պատասխանելով Վաշինգտոնի միջնորդական դերի վերաբերյալ հարցին։
«Մեր մեծ ափսոսանքով՝ Պարսից ծոցում իրավիճակը մտել է լուրջ սրման փուլ, ինչը չի կարող չառաջացնել համաշխարհային մտահոգություն», — նշել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում զարգացող իրադարձությունների պատճառով ԱՄՆ-ն այժմ ավելի քիչ հնարավորություններ ունի զբաղվելու ուկրաինական կարգավորմամբ։
Հիշեցնենք, որ Իրանի շուրջ իրավիճակը կտրուկ սրվել է՝ վերածվելով ուղղակի ռազմական բախումների։ Հունիսին ստորագրված հուշագրի խախտման վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներից հետո ԱՄՆ-ն զանգվածային հարվածներ է հասցրել իրանական օբյեկտներին, իսկ Թեհրանը պատասխանել է Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումներով՝ միաժամանակ վերականգնելով Հորմուզի նեղուցի շրջափակումը։
Այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ընդլայնել հարվածների թիրախները՝ դրանցում ներառելով նաև Իրանի էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Թեհրանը չհամաձայնի բանակցությունների։ Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է, որ Իրանի գործողություններին ի պատասխան կարող է լինել «նախորդներից շատ ավելի լուրջ» արձագանք։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...