Փլուզում «Արգել» ՀԷԿ-ում. կա արգելափակված քաղաքացի. ՆԳՆ
Հուլիսի 15-ին՝ ժամը 13։27-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզվել է տանիք․ կա արգելափակված քաղաքացի։ Հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Նախնական տվյալներով` վերանորոգման աշխատանքների ժամանակ մասնակի փլուզվել է շինության բետոնե ծածկը։ Երկու աշխատակից դուրս են բերվել արգելափակումից։
Ըստ տեղեկությունների փլուզումը եղել է «Արգել» ՀԷԿ-ում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կապան-Երևան ավտոճանապարհին այրվել է կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով
Հուլիսի 4-ին՝ ժամը 15։43-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան տանող ավտ...
ՔԿ-ն` Սուրենավանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին
Սուրենավան բնակավայրի մոտակայքում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի այրման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական...
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է․ կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մ...
Ռուսաստանի տարածքում մեկուկես ժամում տեղի է ունեցել առնվազն 12 ուժեղ երկրաշարժ
Վերջին մեկուկես ժամվա ընթացքում մինչև 6,7 մագնիտուդով առնվազն 12 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ , վ...