ԱՄՆ–ն Իսրայելին կփոխանցի Ուկրաինայի համար վերապահված տասնյակ հազարավոր հրետանային արկեր

ԱՄՆ-ն նախատեսում է Իսրայելին փոխանցել տասնյակ հազարավոր 155 մմ տրամաչափի հրետանային արկեր, որոնք վերապահված էին Ուկրաինային: Այս մասին ամերիկյան Axios հրատարակությանը հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակում իրավիճակին ծանոթ երեք աղբյուրներ։

 

Այս քանակի արկերն անհրաժեշտ են Գազայի հատվածում ցամաքային գործողություն նախապատրաստելու և Իսրայելի հյուսիսում  Լիբանանից և Սիրիայից երկրորդ ճակատի բացման դեպքում օգտագործելու համար։ Միևնույն ժամանակ, Axios-ը նշում է, որ ամերիկացի պաշտոնյաներն ասել են, որ Ուկրաինայից ռազմական օգնության մի մասի վերահղումը Իսրայելին «անմիջական» ազդեցություն չի ունենա ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքի վրա։

 

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտնել է, որ շուտով հրաման կտրվի Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու մասին։ Այս մասին նա հայտարարել է Գազայի հետ սահմանին տեղակայված «Գիվատի» բրիգադի զինվորների հետ հանդիպման ժամանակ։