Ռուսաստանում կանխել են ահաբեկչական հարձակում. ոչնչացվել է ուկրաինական 28 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 18-ի գիշերը ՌԴ մի քանի շրջանների տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 28 անօդաչու թռչող սարք։
Ինչպես հայտնում է ռազմական գերատեսչության թելեգրամյան ալիքը, անօդաչուները խփվել են Բելգորոդի և Կուրսկի շրջանների, ինչպես նաև Սև ծովի տարածքում։ Նախարարությունը ոչնչացված անօդաչու սարքերի մասին այլ մանրամասներ չի հաղորդում։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը փորձում էին «ահաբեկչական հարձակում իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա»։
Ավելի վաղ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ հոկտեմբերի 18-ի գիշերը շրջանի երկնքում (Բելգորոդի մարզում և Յակովլևսկի քաղաքային շրջանում) ուկրաինական վեց անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Նրա խոսքով, անօդաչու թռչող սարքի ոչնչացման հետևանքով գետնի վրա ավերածություններ չեն գրանցվել, զոհերի և վիրավորների մասին տվյալներ չկան։