Լիբանանյան «Հեզբոլլահ»–ը հոկտեմբերի 18-ը հայտարարել է Իսրայելի դեմ «ցասման օր»

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հոկտեմբերի 18-ը հայտարարել է Իսրայելի դեմ «ցասման օր»:

«Թող վաղը լինի աննախադեպ ցասման օր թշնամու և նրա հանցագործությունների դեմ, ինչպես նաև օր՝ ընդդեմ Բայդենի այցի Սիոնիստական ​​կազմակերպություն՝ այս հանցավոր կառույցը կոծկելու և պաշտպանելու նպատակով»,– նշվում է տարածված հայտարարության մեջ:
 

Հիշեցնենք, որ Al Arabiya հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնում է, որ Գազայում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 800-ը։ 

 

Գազայի բապտիստական ​​հիվանդանոցին հարվածներ են հասցվել հոկտեմբերի 17-ի երեկոյան։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հետաքննում է միջադեպը և տեղի ունեցածը կապում է «Իսլամական ջիհադ»–ի կողմից հրթիռի անհաջող արձակման հետ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ իսրայելցի զինվորականները չեն հարվածել հիվանդանոցին, և տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում են «Գազայի հատվածի բարբարոս ահաբեկիչները»։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հարձակումն անվանել է «իսրայելական ռազմական հանցագործություն» և եռօրյա սուգ հայտարարել։
 

Պատահարներ