Իսրայելի բանակի զոհերի թիվը` վերջին տվյալներով
Էսկալացիայի ժամանակ զոհված իսրայելական զորքերի թիվը հասել է առնվազն 291-ի, հաղորդում է Haaretz-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարիին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Times of Israel-ը, հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին, գրել էր, որ իսրայելական բանակի էսկալացիայի ժամանակ զոհերի թիվը հասել է 289-ի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։
Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 1400-ը։ 150 մարդ պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Պաղեստինյան կողմում զոհերի թիվը, ըստ Առողջապահության նախարարության, հասել է 2808-ի։ Նրանցից 2750-ը զոհվել է Գազայում, 58-ը՝ Հորդանան գետի արևմտյան ափին։ Երկու կողմերից վիրավորների թիվը 10 950 է, այդ թվում՝ 9700-ը՝ Գազայում։
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելը կհաղթի այս պատերազմում». երկրի ՊՆ նախարարի հայտարարությունը
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը «լուրջ սխալ» է թույլ տվել՝ հա...
«Այդ գործողություններից ոչ մեկի ընթացքում նրանց չի հաջողվել զգալի հաջողությունների հասնել». Շոյգու
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ...
Գազայի հատվածից ավելի քան 1 մլն մարդ է հեռացել
Գազայի հատվածի ավելի քան մեկ միլիոն բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները և դարձել ներքին տեղահանվածներ, հայտնում է Պաղ...
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Իսրայելական կործանիչները ավիահարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման շտաբին, հայտնում է Իսրայելի պաշտպանության բա...