ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՄԱՍ-ի հրթիռներից ուղիղ հարվածներ են գրանցվել Իսրայելի Աշկելոն և Աշդոդ քաղաքներին

Ալ-Քասամ բրիգադները (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը) հայտարարել են Աշդոդի, Աշկելոնի, Թել Ավիվի և Սդերոտի ուղղությամբ հրթիռների արձակման մասին, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:

 

Բրիգադները ավելի վաղ հայտնել էին Թել Ավիվի և Երուսաղեմի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին:

 

«Ի պատասխան բնակելի շենքերի հրետակոծության՝ ալ-Կասամ բրիգադները 120 հրթիռներից բաղկացած մեծ համազրակ են ուղղում Աշդոդի և Աշքելոնի վրա», - ասվում է բրիգադների հայտարարության մեջ:

 

ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը հայտնել է, որ կրկին հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ։ Այն նաև ավելացրել է, որ հրթիռներն արձակվել են Սդերոտի ուղղությամբ՝ «այնտեղ տեղակայված ալ-Կասամի ուժերին աջակցելու համար»։

Քաղաքականություն