ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ տեսք ունի Գազայի հատվածն առավոտյան
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ավելի քան 700 իսրայելցի է սպանվել, 2 հազար150-ը՝ վիրավորվել շաբաթ օրվանից ի վեր ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Գազայի գոտուց իսրայելյան բնակավայրերի ուղղությամբ արձակված հազարավոր հրթիռների հետևանքով։
Պաղեստինյան իշխանություններն, իրենց հերթին հայտնում են, որ Գազայի հատվածում պատասխան հարվածների հետևանքով զոհվել է 413 մարդ, վիրավորվել՝ 2 հազար 300-ը: Ընդհանուր առմամբ երկու կողմերից 4000-ից ավելի մարդ վիրավորվել է։
Նշենք՝ Իսրայելում Գազայի հատվածի սահմանի մոտ երաժշտական փառատոնի վայրում առնվազն 250 դի է հայտնաբերվել, հայտնում է ZAKA հասարակական կազմակերպությունը, որը միավորում է կամավոր-փրկարարներին։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի գոտուց սկսել են հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր երաժշտական փառատոնի ժամանակ Պաղեստինի հարձակումից
Բացառիկ կադրեր երաժշտական փառատոնի ժամանակ տեղի ունեցած հարձակումիցԻնչ-որ պահի պարը կտրուկ դադարեց՝ անվտանգության աշխատա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելական բանակը հարձակվել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական կենտրոնի վրա
Իսրայելական բանակը հարձակվել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական կենտրոնի վրա Ալ-Ֆուրկան շրջանում։ Կադրերը հրապարակվել են սոցցանցերում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելական օդուժը հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին
Իսրայելը հարձակվել է Լիբանանի տարածքի վրա: Արաբական և իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Իսրայելի պաշտպանության բան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելի բանակը մեծ թվով զորքեր ու զինտեխնիկա է ուղարկում Լիբանանի հետ սահման
Իսրայելի բանակը մեծ թվով զորքեր ու զինտեխնիկա է ուղարկում Լիբանանի հետ սահման։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքներ...