ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելական բանակը հարձակվել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական կենտրոնի վրա
Իսրայելական բանակը հարձակվել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական կենտրոնի վրա Ալ-Ֆուրկան շրջանում։ Կադրերը հրապարակվել են սոցցանցերում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր երաժշտական փառատոնի ժամանակ Պաղեստինի հարձակումից
Բացառիկ կադրեր երաժշտական փառատոնի ժամանակ տեղի ունեցած հարձակումիցԻնչ-որ պահի պարը կտրուկ դադարեց՝ անվտանգության աշխատա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելական օդուժը հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին
Իսրայելը հարձակվել է Լիբանանի տարածքի վրա: Արաբական և իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Իսրայելի պաշտպանության բան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ տեսք ունի Գազայի հատվածն առավոտյան
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ավելի քան 700 իսրայելցի է սպանվել, 2 հազար150-ը՝ վի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելի բանակը մեծ թվով զորքեր ու զինտեխնիկա է ուղարկում Լիբանանի հետ սահման
Իսրայելի բանակը մեծ թվով զորքեր ու զինտեխնիկա է ուղարկում Լիբանանի հետ սահման։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքներ...