Զելենսկին հաստատել է, որ երկիր են մատակարարվել ամերիկյան «Abrams» մոդելի առաջին տանկերը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ երկիր են մատակարարվել ամերիկյան «Abrams» մոդելի առաջին տանկերը։ Նա չի նշել առաքված տանկերի թիվը։ The New York Times-ը նշել է, որ տանկերը ժամանել են նախատեսված ժամկետից մի քանի ամիս շուտ և օգտագործվելու են հարձակման ժամանակ։
«Լավ լուր նախարար Ումերովից (Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ռուստեմ Ումերով-Կոմերսանտ): «Abrams»-ն արդեն Ուկրաինայում է և պատրաստվում է ուժեղացնել մեր բրիգադները։ Ես շնորհակալ եմ դաշնակիցներին պայմանավորվածությունները կատարելու համար», - գրել է Վլադիմիր Զելենսկին Telegram-ում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարին հայտարարել էր «Abrams» տանկերի մատակարարման մասին Ուկրաինային։ Օգոստոսին ուկրաինացի զինվորականներն ավարտել են այդ տեխնիկայի շահագործման ուսուցումը: Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ «Abrams» տանկերը կօգտագործվեն «շատ հատուկ՝ կոնկրետ, լավ մտածված գործողությունների համար»։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, այդ տանկերի ոչնչացման վտանգ կա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության Զ...
«Առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են». Տիգրան Աբրահամյան
ԱԹՍ-ների, հրթիռա-հրետանայի հարվածներին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են, այս մասին հայտնում է...
Ասկերանի երկնքում ադրբեջանական անօդաչուների թիվը շատացել է. արցախցի քաղաքագետ
Ասկերանի երկնքում ադրբեջանական անօդաչուների թիվն է շատացել, հիմա էլ պտտվում են երկնքում։ «Հրապարակին» տեղեկացրել է արցախ...
Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ
Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Ավելի վ...