ԿԽՄԿ պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ ՌԴ–ի և Ուկրաինայի միջև
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ ՌԴ–ի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցում, եթե կողմերը խնդրեն այդ մասին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում կազմակերպության պատվիրակության ղեկավար Բորիս Միշելը։
«Կցանկանայի նշել, որ մենք պարբերաբար հանդիպում ենք ՌԴ–ում մարդու իրավունքների պաշտպան տիկին Տատյանա Մոսկալկովայի հետ, տարբեր հարցեր քննարկում ձերբակալվածների, կորածների, քաղաքացիական անձանց պաշտպանության հետ կապված։ ԿԽՄԿ–ն Ռուսաստանում և Ուկրաինայի տարածքում չի մասնակցում գերիների փոխանակմանը։ Դրանով զբաղվում են երկրի իշխանությունները, մենք այդ գործընթացի մաս չենք։ Սակայն մենք պատրաստ ենք հանդես գալ որպես չեզոք կողմ, միջնորդ, եթե կողմերը մեզ այդ մասին խնդրեն», – ասել է նա։
ՌԴ օմբուդսման Տատյանա Մոսկալկովան ամռանը Միշելի և նրա աշխատակիցների հետ հանդիպում էր անցկացրել, որի ընթացքում քննարկվել են գերիներին այցելելու հարցեր, ինչպես նաև տեղեկության փոխանակում է եղել քաղաքացիական անձանց օգնության հարցի վերաբերյալ, անձանց, որոնք ցանկանում են միանալ Ուկրաինայի և Ռուսաստանի տարածքում հայտնված հարազատներին։
Նմանատիպ հոդվածներ
Մարտակերտի շրջանում Ադրբեջանը խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք․ կա վիրավոր
Սեպտեմբերի 17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգա...
«Առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են». Տիգրան Աբրահամյան
ԱԹՍ-ների, հրթիռա-հրետանայի հարվածներին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են, այս մասին հայտնում է...
«Երբ եղան ադրբեջանական ուժերի կուտակումների մասին լուրերը, մենք սահմանի այդ հատվածներում ավելացրեցինք մեր պարեկների թիվը». Ռիտեր
Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին զորքերի կուտակման մասին լուրերի տարածումից հետո Հայաստանում Եվրոպական Միության դ...
Ասկերանի երկնքում ադրբեջանական անօդաչուների թիվը շատացել է. արցախցի քաղաքագետ
Ասկերանի երկնքում ադրբեջանական անօդաչուների թիվն է շատացել, հիմա էլ պտտվում են երկնքում։ «Հրապարակին» տեղեկացրել է արցախ...