Ռուս բլոգերի կնոջ մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կնոջ՝ Յանա Զելենսկայայի մահվան կապակցությամբ, ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Կնոջ ինքնասպանություն գործելու վերաբերյալ ահազանգ ենք ստացել։ Դեպքի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 162–րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)»,-ասաց նա։
Աբրահամյանի խոսքով` դեպքի վայրի զննություն է կատարվել։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
«Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Վերջնական եզրահանգումներն, իհարկե, փորձաքննությունը կտա։ Այս պահին նախաքննությունը շարունակվում է»,-նշեց Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ հայտնել էինք, որ երեկ` սեպտեմբերի 14–ին, ժամը 21:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Տպագրիչների 6-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի: Հայտնի դարձավ, որ Երևանում մահացած հայտնաբերված կինը բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կինն է։ Ալեքսեյ Ռոմանովը Խաբարովսկից է, նախկին հաղորդավար ու լրագրող:
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ․ Տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները և կարմիր մահիկի մեքենաների վայրը․ Թաթոյան
Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահ...
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին ընդունել Ակնայով հումանիտար բեռների տեղափոխումը
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը։ Այս մաս...
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ․ ԿԸՀ
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ։ Ըստ այդմ, Երևանում ժամը 14։00–ի դ...
Արցախից հայտնել են, թե ինչ սկզբունքով են բաշխվելու ՌԴ օգնության փաթեթները
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված...