Քաղաքականություն

Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ

Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ
Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը և հարցերը լուծել խորհրդակցությունների ու հանգիստ երկխոսության միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ…

Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը և հարցերը լուծել խորհրդակցությունների ու հանգիստ երկխոսության միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։


Նրա հայտարարությունը հաջորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անցած շաբաթ հնչեցրած այն գնահատականին, որ Հայաստանի երկաթուղիների կառավարումը «Ռուսական երկաթուղիների» (ՌԺԴ) հայկական դուստր ընկերության կողմից կարող է հասնել մինչև արբիտրաժ։


«Մենք կողմ ենք, որ բոլոր հարցերը լուծվեն խորհրդակցությունների և երկխոսության միջոցով՝ հանգիստ մթնոլորտում։ Մենք պատրաստ ենք շարունակել աշխատել և շարունակել կոնցեսիան Հայաստանում»,- ասել է Օվերչուկը։


ՌԴ փոխվարչապետը նաև նշել է, որ, իր գնահատմամբ, «Ռուսական երկաթուղիները» ներկայում միակ պրոֆեսիոնալ ընկերությունն է, որն ունակ է արդյունավետ կառավարել Հայաստանի երկաթուղին և ապահովել դրա զարգացումը։


Հիշեցնենք, որ 2008 թվականին Հայաստանը երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման էր հանձնել «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությանը՝ «Հարավկովկասյան երկաթուղուն»։ Այս տարվա փետրվարին Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող մեկ այլ պետություն կարող է ձեռք բերել երկրի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման իրավունքը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250