
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ․ ԿԸՀ

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ։ Ըստ այդմ, Երևանում ժամը 14։00–ի դրությամբ 824 հազար 250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 114 759–ը կամ ընտրողների 13.92%-ը:
Տվյալները ԿԸՀ-ում ներկայացրեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։
Աջափնյակ-11,477 մարդ, կամ 13,83%
Ավան- 6,114մարդ, կամ 15,66%
Արաբկիր- 14,192մարդ, կամ 15,01%
Դավթաշեն- 5,228 մարդ, կամ 15,61%
Էրեբունի 10,552 մարդ, կամ 11,83%
Կենտրոն- 13,638մարդ, կամ 14,37%
Մալաթիա-Սեբաստիա 13,587 մարդ, կամ 12,78%
Նոր Նորք- 14,181մարդ, կամ 14,55%
Նորք Մարաշ- 1,694մարդ, կամ 15,88%
Նուբարաշեն- 1,014 մարդ, կամ 12,57%
Շենգավիթ- 14,622 մարդ, կամ 13,2%
Քանաքեռ Զեյթուն- 8,460մարդ, 14,91%:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 17-ին՝ առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, բացվել են Երևանի ողջ տարածքում ձևավորված 10 ընտրատարածքների 475 տեղամասերը:
Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: