Քաղաքականություն

Վաղը խորհրդարանում չենք լինի, մենք կլինենք Վաղարշապատում. Նարեկ Կարապետյան

Վաղը խորհրդարանում չենք լինի, մենք կլինենք Վաղարշապատում. Նարեկ Կարապետյան
Վաղը ժամը 16:00-ից մենք խորհրդարանում չենք լինի, մեր հայրենակիցների հետ մենք կլինենք Վաղարշապատում, որպեսզի բոլորը տեսնեն, որ մեր կրոնական զգացմունքների հետ խաղն ունենալու է հետևանքներ: Այս մասին…

Վաղը ժամը 16:00-ից մենք խորհրդարանում չենք լինի, մեր հայրենակիցների հետ մենք կլինենք Վաղարշապատում, որպեսզի բոլորը տեսնեն, որ մեր կրոնական զգացմունքների հետ խաղն ունենալու է հետևանքներ: Այս մասին օգոստոսի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:


Նա հայտնել է, որ ինքն, իր համախոհներն ու աջակիցները ժամը 16:00-ին կլինեն Էջմիածնի դատարանի շենքի մոտ: Կարապետյանը հավելել է, որ վաղը Էջմիածնի դատարանում ապօրինի գործողություն է տեղի ունենալու: 


«Հայաստանի իշխանություններն անցնում են ճնշման ամոթալի քայլի, տեղի է ունենալու պատմության մեջ աննախադեպ դեպք. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն դատարան է կանչվել որպես մեղադրյալ», — նշել է խմբակցության ղեկավարը:


Պատգամավորը նշել է, որ դատարանն իրավունք չունի որևէ որոշում կայացնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերյալ՝ որպես օրինակ բերելով Հռոմի Ֆրանցիսկոս Պապին, ով հաճախ է կարգալույծ արել հոգևորականներին, սակայն նրա որոշումները որևէ դատարան չի բողոքարկել:


Կարապետյանը դա անվանել է Սահմանադրության՝ եկեղեցու և պետության անջատման մասին հոդվածի խախտում: «Սա վիրավորում է մեր կրոնական զգացմունքները», — ընդգծել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250