ՔԱՐՏԵԶ․ Տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները և կարմիր մահիկի մեքենաների վայրը․ Թաթոյան
Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահպանելու նշանակություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Մենք տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները Լաչինի միջանցքից ու ճանապարհից մինչև Ստեփանակերտ և Ստեփանակերտից էլ մինչև Աղդամ: Այս քարտեզների վրա հստակ նշված են նաև այն վայրերը, որտեղ գտնվում էին ճանապարհը շրջափակած ադրբեջանական կառավարության «էկոակտիվիստ» գործակալները 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. ապրիլի 23-ը:
Տեղորոշված է նաև ադրբեջանական կարմիր մահիկի ընկերության մեքենաների վայրը:
Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահպանելու նշանակություն։ Աղդամի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին»,- գրել է նա:
Գրառմանը կից նա հրապարակել է քարտեզները։
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին ադրբեջանական աղբյուրները տեսանյութ տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանո ներքո այսպես կոչված հուանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ։ Արդեն երեկոյան արցախցիները փակել են Ակնայից (Աղդամից) Ասկերան մտնող ճանապարհը՝ թույլ չտալու համար ադրբեջանական հումանիտար բեռի մուտքը։
[224e53208691ef4665267d799f8d08a9.jpg]
[5ba10fe57b1ecbcb32480665595d70e6.jpg]
[8fe833487b95c904752ddcd005e28632.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Արցախից հայտնել են, թե ինչ սկզբունքով են բաշխվելու ՌԴ օգնության փաթեթները
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված...
Մի քանի օր Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով
Սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է...
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին ընդունել Ակնայով հումանիտար բեռների տեղափոխումը
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը։ Այս մաս...
Վրացական համարանիշներով ավտոմեքենաներ ներմուծող վարորդների հետ ՊԵԿ-ից առայժմ որևէ մեկը չի հանդիպել
Վրացական համարանիշներով ավտոմեքենաներ ներմուծող վարորդների հետ, որոնք բողոքում են նոր նախագծից, ըստ որի վրացական պետհամա...